Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի կոմիտեի պատասխանատու քարտուղար Անտոն Կոբյակովը հայտարարել է, որ ՊՄՏՖ-2016-ի ժամանակ 1024 տրիլիոն ռումբլի արժողությամբ 332 համաձայնագիր է կնքվել, «ՌԻԱ Նովոստի»-ն:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՊՄՏՖ շրջանակներում հայտարարել է, որ ռուս և իտալացի գործարարներն ավելի քան 1,3 միլիարդ դոլարի համաձայնագրեր են կնքել:
Պուտինի խոսքով՝ Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցիի մասնակցությունն ապահովել է «Իտալիայի գործարար շրջանակներում ներկայացուցչության բարձր մակարդակը»:
Ավելի վաղ ֆորումի շրջանակներում Պուտինը հայտարարել էր նոր տնտեսական գոտու ստեղծման մասին: