Երևան քաղաքի Ջրվեժ թաղամասում կենցաղային հարցերի պարզաբանման շուրջ ծագած վիճաբանության ընթացքում հարևաներրը 2015թ. հունիսին ծեծուջարդ էին կազմակերպել:
Նախ վիճաբանություն եղել է հարևանուհիների շրջանում, ապա հարևաններից մեկը՝ Կորյուն Անդրանիկյանը, դուրս է եկել հայհոյելով և սկսել է վիճել Մխիթար Օրբելյանի հետ:
Շուտով վեճը վերածվել է մարտի և Կորյունը ձեռքերով հարվածներ է հասցրել իր հարևանին` նրան պատճառելով գանգուղեղային տրավմա, քթոսկրի կոտրվածք, գլխի ծոծրակային, քթի, աջից թիակի և աջ նախաբազկի շրջանների քերծվածքներ:
Հարևաններին մի կերպ հաջողվել է հանգստացնել,ծեծի գործը հասել է դատարան և պարզվել է, որ ծեծի ենթարկողը նախկինում երկու անգամ դատվածություն է ունեցել: Դատարանը վճռել է նրան 1 տարի 10 ամիս ժամկետով ազատազրկել: