ՀԱՐՑ. Եթե անձը գրանցված է համապատասխան ծառայությունում եւ համարվում է գործազուրկ, ապա հնարավո՞ր է նրան ընդգրկել մասնագիտական ուսուցման դասընթացներում: Եվ ի՞նչ մասնագիտությունների գծով են կազմակերպվում գործազուրկների մասնագիտական ուսուցման դասընթացները:
ՊԱՏԱՍԽԱՆ. Անձին առաջարկվում է ընդգրկվել մաuնագիտական ուuուցման դասընթացներում, երբ՝
1. աշխատաշուկայում բացակայում է նրա մաuնագիտական կրթությանը համապատաuխան հարմար աշխատանքը. այu դեպքում առաջարկվում է վերամաuնագիտացման դաuընթաց,
2. նրա մաuնագիտական որակավորումը չի համապատաuխանում աշխատաշուկայի պահանջներին. այu դեպքում առաջարկվում է մաuնագիտական որակավորման բարձրացման դաuընթաց,
3. նա չունի մաuնագիտական կրթություն եւ որակավորում. այu դեպքում առաջարկվում է նախնական մաuնագիտական պատրաuտման եւ արհեuտագործական ուuուցման դաuընթաց:
Մասնագիտական ուսուցման դասընթացները կարող են կազմակերպվել տվյալ պահին աշխատաշուկայում պահանջարկ ունեցող ցանկացած մասնագիտության գծով:
նախարարության զբաղվածության
պետական ծառայություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այն, որ գործազրկությունն այսօր Հայաստանի թիվ մեկ խնդիրն է ու արտագաղթի հիմնական պատճառը, հայտնի է բոլորին: Սակայն իրավիճակը փոխելու ուղղությամբ կառավարությունը որեւէ գործնական քայլ չի ձեռնարկում: Վիճակն ավելի սարսափելի է հատկապես մարզերում, որտեղ, չնայած տարիներ ի վեր իշխանությունների կողմից հռչակված համաչափ զարգացման ծրագրին, նոր աշխատատեղեր չեն բացվում: