Դիմակավորված անհայտ անձինք հարձակում են գործել հունական Սալոնիկ քաղաքում Թուրքիայի հյուպատոսության վրա, փոխանցում eleftheriaonline-ը:
Անհայտ անձինքն սկսել են դյուրավառ խառնուրդով շշեր նետել ուժայինների վրա, սակայն դրանք չեն հասել իրավապահ մարմինների աշխատակիցների վրա և ջարդվել են ասֆալտի վրա:
Հարձակումը լուրջ հետևանքներ չի թողել, տուժածներ չկան: Հարձակման պատճառները ևս չեն հստակեցվում: