ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ի՞նչ կարգով է իրականացվում մահվան պետական գրանցումը, եւ արդյո՞ք դրա համար պետական տուրք պետք է վճարել:

Սիլվա Աթայան (54 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ մահվան մասին հայտարարությունը պետք է տրվի ոչ ուշ, քան մահը վրա հասնելուց կամ մահացածի դին հայտնաբերելուց հետո՝ եռօրյա ժամկետում: Սակայն մահվան պետական գրանցման սահմանված ժամկետը բաց թողնելը չի կարող հիմք հանդիսանալ մահվան գրանցումը մերժելու համար:
Մահվան մասին քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմին պարտավոր են գրավոր հայտարարել՝
1. բժշկական կամ բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպությունը, եթե մահը վրա է հասել մահացած անձի՝ տվյալ կազմակերպությունում գտնվելու ժամանակ,
2. քրեակատարողական հաստատության ղեկավարը, եթե դատապարտյալի մահը վրա է հասել քրեակատարողական հաստատությունում պատիժը կրելու ժամանակ, կամ նախնական կալանքի վայրի ղեկավարը, եթե կալանավորված անձը մահացել է կալանքի տակ գտնվելու ժամանակ,
3. նախաքննության կամ հետաքննության մարմինը, եթե անձի մահվան կապակցությամբ իրականացվում է քննություն, կամ մահվան փաստի հիման վրա, եթե մահացածի անձը հաստատված չէ,
4. զինվորական մասի հրամանատարը, եթե մահը վրա է հասել զինվորական ծառայության ընթացքում:
Ինչ վերաբերում է վճարումներին, ապա նշենք, որ մահվան պետական գրանցման համար պետական տուրք չի գանձվում:

ՀՀ արդարադատության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». ՀՀ ԱՎԾ տվյալներով՝ 2012թ. հունվար-հունիս ամիսներին մահացածների թիվը եղել է 14.960, իսկ 2013թ. նույն ժամանակահատվածում` 14.310: Իհարկե, կարելի էր ուրախանալ՝ արձանագրելով մահացության նվազում, սակայն դա, ըստ ամենայնի, պայմանավորված է  Հայաստանում բնակվողների թվի շեշտակի անկմամբ:




Լրահոս