Զբոսաշրջիկները ֆոտոսեսիայի համար սպանել են շնաձկանը (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դոմինիկյան Հանրապետությունում խոշոր շնաձուկը զբոսաշրջիկների զոհ է դարձել: Զբոսաշրջիկները շնաձկանը ափ են դուրս բերել ֆոտոսեսիայի համար, որի ընթացքում էլ շնաձուկը սատկել է, փոխանցում է Daily Мail-ը:

Դեպքը տեղի է ունեցել զբոսաշրջիկների շրջանում հայտնի Hard Rock Hotel & Casino հյուրանոցի մոտակայքում: Տղամարդկանց մի խումբ, որոնց թվում նաև հյուրանոցի աշխատակիցները, մտել են ջուրը, որպեսզի դուրս բերեն շնաձկանը: Ականատեսները նկարահանել են զանգվածային որսն ու տեղադրել սոցցանցում:

Անշնչացած կենդանի դեռ մի քանի րոպե ագոնիա է ապրում, որից հետո սատկում է: Իսկ ուրախ հանգստացողները խմբակային լուսանկարներ են անում սպանված կենդանու ֆոնին:

Հյուրանոցում խոստացել են լուծել կենդանու հետ դաժան վարված աշխատակիցների հարցը:

3569F82C00000578-3647579-image-a-2_1466205420619

3569F05000000578-3647579-image-a-3_1466205425050




Լրահոս