«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանից երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե ինքը որեւէ փոփոխություն տեսնո՞ւմ է՝ հաշվի առնելով այն փաստը, որ մեկ ամիս առաջ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր մենաշնորհների եւ կոռուպցիայի դեմ պայքար ծավալելու մասին:
«Ուզում է՝ 11 ամիս անցնի, ուզում է՝ 111 ամիս, ուզում է՝ 1011 ամիս, եթե այս իշխանություններն են, որոնք կոռուպցիան հիմնադրել են, եւ ոտից գլուխ կոռուպցիայի մեջ թաթախված են, համակարգային կոռուպցիա են ստեղծել երկրում, ապա իրենք, իհարկե, ոչինչ չեն կարողանալու անել: Դա հեքիաթի ոլորտից է: Կոռուպցիայի դեմ պայքարելու համար իրենք առաջին հերթին պետք է ներողություն խնդրեն, իրենց թալանածը վերադարձնեն պետությանը, կամ գոնե դրա մի հատվածը եւ ասեն՝ մենք իշխանությունից թողնում, գնում ենք»,- ասաց Մարտիրոսյանը: