«Սանտիագո Բեռնաբեո»մարզադաշտում կայացել է Մադրիդի «Ռեալ»-ի և Թուրինի «Յուվենտուս»-ի հարձակվող Ալվարո Մորատայի գործակալի հանդիպումը:
AS-ը հայտնում է, որ բանակցությունների ընթացքում 30 մլն-ի դիմաց «արքայական ակումբ»-ի ներկայացուցիչները ֆուտբոլիստի գործակալին տեղեկացրել են, որ կգնեն նրա հաճախորդի տրանսֆերը հուլիսի սկզբին:
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Մորատայի տրանսֆերը ձեռք բերելուց հետո «Ռեալ»-ը կվաճառի այն 50 մլն եվրոյով: Սակայն մադրիդցիները հարաժարվել են իրադարձությունների նման զարգացումից :