Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքի ընտրատեղամասերում այսօր` սեպտեմբերի 29-ին, անց են կացվել ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններ:
Սյունիքի թիվ 38 ընտրատարածքի արտահերթ ընտրություններին մասնակցել է ընտրողների 50,3%-ը: Ընդհանուր 50370 ընտրողներից ընտրությանը մասնակցել է 25337-ը:
Առավոտյան ժամը 8:00-ին, սահմանված կարգով, բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր ընտրական տեղամասերը:
ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրությունների համար կազմավորված 76 տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմերում ընդգրկված 608 քաղաքացիներից առավոտյան մինչև ժամը 8:00-ը տեղամասային ընտրական հանձնաժողով չեն ներկայացել 13-ը:
Հանձաժողովների բացակայող անդամներից 5-ը ներկայացնում է “Հայ ազգային կոնգրես” կուսակցությունը, 7-ը` “Օրինաց երկիր” կուսակցությունը և հանձաժողովի մեկ անդամ` “Բարգավաճ Հայաստան” կուսակցությունը:
Կազմավորված 76 տեղամասային ընտրական հանձնաժողովների բոլոր նախագահներն ու քարտուղարներն սահմանված կարգով ներկայացել են ընտրական հանձնաժողովներ: