
ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է այս տարվա առաջին ութ ամիսների սոցիալ-տնտեսական վիճակի վերաբերյալ թվերը, որոնք, ի դեպ, բավական հետաքրքիր պատկեր են պարզում: Ըստ այդմ, անգամ իշխանությունների հրապարակած տվյալներով այսպես կոչված տնտեսական աճը գնալով նվազում է: ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ եղել է 3.8 տոկոս: Այնինչ Սերժ եւ Տիգրան Սարգսյանները մշտապես խոսել են 7 տոկոս տնտեսական աճի մասին: Փոխարենը բավական աճել է սպառողական գների ինդեքսը. նախորդ տարվա համեմատ գնաճը կազմել է 5.3 տոկոս: Այսպիսով՝ էլի Սարգսյանների խոսքն ու գործը էականորեն տարբերվում են:
“Ժողովուրդ” օրաթերթի 622 համար