Այսօր հունիսի 19-ն է: Ներկայացնում ենք այն իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել տարբեր տարիների:
Դեպքեր
979 – Տեղի ունեցավ Պանկալիայի ճակատամարտը՝ Սատրապական Հայաստանի XII ապստամբության նշանավոր ճակատամարտերից մեկը։
1097 – Առաջին խաչակրաց արշավանքի ժամանակ խաչակիրները գրավեցին Նիկիա քաղաքը։
1807 – 1806-1812 թթ. Ռուս-թուրքական պատերազմի ժամանակ Աթենքի մոտ ծովային ճակատամարտում ռուսները ջախջախեցին թուրքական բանակին
1846 – ԱՄՆ Նյու Ջերսի նահանգում տեղի ունեցավ բեյսբոլի առաջին խաղը։
1920 – Նեմեսիս գործողության շրջանակներում Արամ Երկանյանը գնդակահարեց Ադրբեջանի նախկին վարչապետ Ֆաթալի Խան Խոյսկիին և վիրավորեց Խան Մահմադովին՝ Բաքվի «Մուսավաթ» կուսակցության հիմնադրին։
Ծնունդներ
1623 – Բլեզ Պասկալ, ֆրանսիացի գիտնական – մաթեմատիկոս և ֆիզիկոս (վ.1662)
1917 – Ջոշուա Նքոմո, ազգային-ազատագրական շարժման գործիչ
1936 – Ռուդոլֆ Մուրադյան, ֆիզիկոս-տեսաբան։ Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1970), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս
1945 – Ռադովան Կարաջիչ, սերբ քաղաքական գործիչ, առաջին նախագահ Սերբական հանրապետության, բանաստեղծ և հոգեբույժ
1948 – Խաչատուր Ազիզյան, հայ նկարիչ
1983 – Մարկ Սելբի, անգլիացի սնուկերիստ
Մահեր
1747 – Ալեսանդրո Մարչելո, վենետիկյան ազնվական, մաթեմատիկոս, բանաստեղծ
1996 – Մայքլ Տեր-Պողոսյան, հայազգի ֆիզիկոս, գյուտարար (ծ. 1925)
2001 – Սարգիս Բաղդասարյան, արձանագործ, նկարիչ և մանկավարժ (ծ.1923)