
Սեպտեմբերի 29-ին, ժամը 22.53-ին տեղեկատվություն է ստացվել , որ Կոտայքի մարզի Արզական գյուղի Արթուրս հանգստյան գոտու մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արզական գյուղում գտնվող “Գրանդ Քենդի” ՍՊԸ-ի տարածքում: Ամբողջությամբ այրվել է 6 չբնակեցված վագոն տնակ՝ (600 քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.20-ին, մարվել՝ 04.05-ին: