Armenian text to speach

Նյու Յորքում հանդիպել են Հայաստանի եվ Իրանի արտգործնախարարները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach
Նյու Յորքում հանդիպել են Հայաստանի եւ Իրանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Մոհամադ Ջավադ Զարիֆին։
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախարարները գոհունակություն են հայտնել բարձր մակարդակի վրա գտնվող փոխշահավետ համագործակցության կապակցությամբ՝ ընդգծելով, որ դրա վկայություններից է նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությունը Իրանի նախագահ Հասան Ռոհանիի երդմնակալության արարողությանը։
Անդրադարձ է կատարվել Հայաստանի Ազգային ժողովի եւ Իրանի Մեջլիսի միջեւ համագործակցությանը, կարեւորվել է միջխորհրդարանական բարեկամության խմբերի գործունեությունը։
Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական, էներգետիկ, տրանսպորտային բնագավառներում փոխգործակցության վերաբերյալ։  
Հայաստանի եւ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են նաեւ սիրիական ճգնաժամի հանգուցալուծման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերը։
Նախարարներ Նալբանդյանն ու Զարիֆը քննարկել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցային գործընթացը՝ կարեւորելով այդ ուղղությամբ արձանագրված դրական միտումները։
Անդրադարձ է կատարվել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին։ Այս համատեքստում Իրանի ԱԳ նախարարը վերահաստատել է իր երկրի աջակցությունը հակամարտության խաղաղ կարգավորմանը։
Էդվարդ Նալբանդյանն իր իրանցի գործընկերոջը հրավիրել է այցելել Հայաստան։



Լրահոս