Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 18-ին հանդիպում է ունեցել Բելգիայի խորհրդարանի եւ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) անդամ Պիետ դե Բրույնի հետ:
Արծարծվել են ԵԽԽՎ-Արցախ կապերին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը եւ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր:
Նախագահ Սահակյանն արժեւորել է նման քննարկումները՝ ընդգծելով, որ եվրոպական տարբեր պետությունների եւ կառույցների հետ հարաբերությունների զարգացումը հանդիսանում է Արցախի արտաքին քաղաքականության կարեւոր ուղղություններից մեկը:
Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը, ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի ղեկավար Կասպար Կարապետյանը, պաշտոնատար այլ անձինք: