Վթար Եղվարդ-Արագյուղ ավտոճանապարհին. տուժածների վիճակը ծանր է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 19-ին, ժամը 02.04-ին տեղեկություն է ստացվել, որ Եղվարդ-Արագյուղ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Հ-4 ավտոճանապարհի Արագյուղ-Բուժական հատվածի 4-րդ կմ-ին «ՎԱԶ-2107» մակնիշի 34 SN 848 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1994 թ. ծնված Ա. Թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 3 մ) և կողաշրջվել:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևորը տեղի ուժերով հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ տուժածների առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծայրահեղ ծանր: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, ուղղել և մոտեցրել քարշակ ավտոմեքենային:




Լրահոս