Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար եկել է կոնկրետ քայլեր անելու ժամանակը. Ալիև

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անդրադարձել է հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների մասնակցությամբ կայանալիք հանդիպմանը և հայտարարել՝  ադրբեջանական կողմը հույս ունի, որ Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ կերպով է լուծվելու:

«Հաջորդ շաբաթ հանդիպում տեղի կունենա Սանկտ Պետերբուրգ քաղաքում: Հուսով ենք, որ տվյալ հարցը  պետք է ունենա խաղաղ ճանապարհով լուծում: Դրան հասնելու համար Հայաստանը պետք է հրաժարվի իր նվաճողական քաղաքականությունից և ազատի մեր հողերը»,- Ալիևի խոսքերը մեջբերում է ՌԻԱ-ն:

Ալիևի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար «եկել է կոնկրետ քայլեր անելու ժամանակը»: «Եթե ինչ-որ մեկը կարծում է, թե մենք պետք է շարունակենք անիմաստ բանակցությունները ևս 20 տարի, ապա սխալվում է: Մենք մտադիր չենք վարել անիմաստ բանակցություններ, մենք չենք վարի բանակցություններ՝ հանուն իմիտացիայի: Անհապաղ, անվերապահորեն պետք է սկսվեն իմաստալից, բովանդակային բանակցություններ: Նման դեպքում հնարավոր կլինի մոտեցնել հարցի խաղաղ լուծումը»,- հայտարարել է Ալիևը:




Լրահոս