Շոյգուն, Պուտինի հանձնարարությամբ, բանակցել է Բաշար Ասադի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Դամասկոսում հանդիպել և բանակցել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ, հայտնում է «ՌԻԱ»-ն:

Հանդիմպման մասին մանրամասներ չեն հայտնվում, միայն նշվում է, որ կողմերը քննարկել են ռազմատեխնիկական համագործակցության հարցերը: Սիրիա կատարած այցի ընթացքում Շոյգուն, ՌԴ նախագահի հանձնարարությամբ, այցելել է այնտեղ տեղակայված Ռուսաստանի «Հմեյնիմ» ավիաբազա:

Մոսկվայի Կարնեգի կենտրոնի աշխատակից, Մերձավոր Արեւելքի հարցերով հայտնի փորձագետ Ալեքսեյ Մալաշենկոն գտնում է, որ Շոյգուն այցելել է Սիրիա՝ հավաստիացնելու, որ Բաշար Ասադին տրամադրվող աջակցությունն ամրապնդվելու է: «Հենց այնպես Շոյգուն չէր մեկնի Սիրիա: Հավանական է, որ նա մեկնել է Սիրիա՝ ասելու, որ մենք ուժեղացնելու ենք օգնությունը», – նշել է փորձագետը, փոխանցում է BBC-ն:




Լրահոս