
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով կմեկնի Ֆրանսիայի Հանրապետություն, տեղեկացնում է նախագահի գրասենյակի մամուլ ծառայությունը:
Այցի շրջանակներում նախագահը կլինի Փարիզում և Ստրասբուրգում: Փարիզում Սերժ Սարգսյանը հանդիպումներ կունենա Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի և Սենատի նախագահ Ժան-Պիեռ Բելի հետ:
Ստրասբուրգում հոկտեմբերի 2-ին նախատեսված են Սերժ Սարգսյանի հանդիպումները Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Ժան-Կլոդ Մինյոնի, ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի և ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիկսի հետ:
ՀՀ նախագահը նույն օրը կմասնակցի ԵԽԽՎ լիագումար նիստին, որտեղ հանդես կգա ելույթով և կպատասխանի պատգամավորներին հետաքրքրող հարցերին: