Որտեղ էլ գնաք, ձեզ ամենուր այս կոճակն ուղեկցում է: Այն կարելի է համարել նույնիսկ 21-րդ դարի ամենահայտնի նշանը:
Ամեն օր դուք անջատում և միացնում եք բջջային հեռախոսը, հեռուստացույցը, համակարգիչը, լվացքի մեքենան և տեսնում եք այդ նշանը, սակայն վստահ եմ` երբևէ չեք մտածել, թե ինչ է այն նշանակում: Արդյո՞ք այս նշանի մեջ կա լոգիկա… այո, կա և իրականում այս նշանը հետաքրքիր պատմություն ունի
Նայեք նշանին ևս մեկ անգամ. այն բաղկացած է «I» և «O» տառերից:
Այն հիշեցնում է 1 և 0 թվերը
«1» նշանակում է «միացնել», «0» նշանակում է «անջատել»
1973 թվականին այս նշանը միջազգային էլեկտրա-տեխնիկական հանձնաժողովի կողմից օգտագործվում էր որպես սնուցման սիմվոլ