Ուրիխանյանը պատասխանում է Արման Բաբաջանյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հերթական աշնանային սրացումներն են սկսվել հայտնի հաճախորդ, “Ժամանակ” օրաթերթի խմբագիր Արման Բաբաջանյանի մոտ:

Մենք, իհարկե, մշտապես ըմբռնումով ենք մոտեցել և շարունակում ենք այդ կերպ մոտենալ բացառապես հոգեբուժության տիրույթում գտնվող անձանց վարքագծին, ուստի այս դեպքում ևս չենք արձագանքի անհեթեթությունների այն շարանին, որը սույն հաճախորդը պարբերաբար երկնում է իր տարատեսակ տերերի համար լայն արոտավայրի վերածված թերթոնում և կայքում:

Ի վերջո, նրան, ում պատասխանում ես, պիտի արժանի լինի քո պատասխանին:

Իսկ դա հաստատ Արման Բաբաջանյանը չէ, մանր դասալիք, ով զինվորական ծառայությունից խուսափելու համար, ինչպես ապացուցված է դատական գործով և դատավճռով, հափշտակել և կեղծել է բազմաթիվ պաշտոնական փաստաթղթեր, կազմել է կեղծ գրություններ և տեղեկանքներ առ այն, որ ինքը մինչև 2004 թվականը սովորել է ԱՄՆ-ում, այնուհետև, հավաստիանալով, որ արդեն իսկ կեղծված և հափշտակված փաստաթղթերը բավարար չեն իրեն դասալիք “պատվավոր” կոչում տալու համար, իր ընկերոջ տնից գողանում է վերջինիս ամուսնության վկայականն ու երեխաների ծննդականը: Ի դեպ, այս գործով հարցաքննված Շենգավիթի զինկոմիսարիատի բաժանմունքի պետն ու զինկոմը հաստատել են, որ կեղծ և գողացված փաստաթղթերը իրենց է ներկայացրել Արման Բաբաջանյանի մայրը: Այսինքն, մայր ու տղա լծված են եղել հափշտակության, փաստաթղթեր կեղծելու գործին՝ իր թերթոնի ամեն ծակից արդարություն, ազատություն և հայրենասիրություն քարոզող դասալիքին բանակից ազատելու համար: Բայց սա էլ դեռ ամենը չէ: Բանակից մազապուրծ լինելու և բանտում չհայտնվելու ձգտումը այնքան մեծ է եղել, որ Արման Բաբաջանյանը, կաշին փրկելու համար, դատարանում ցուցմունք է տվել սեփական մոր դեմ, ասելով, թե իր մայն է հափշտակել ու կեղծել բոլոր փաստաթղթերը: Ի դեպ, որքան պրպտեցինք, հայաստանյան իրականության մեջ չգտանք որևէ այլ դեպք, երբ կարելի էր հանդիպել հայ տղամարդու, որը սեփական ընտանիքի կանանց միջոցով խարդախություն ու ստորություն է գործել, դե չհաշված, իհարկե, Նաիրի Հունանյանին ու մանկապիղծ Սերոբ Տեր-Պողոսյանին առնչվող պատմությունը: Ի դեպ, այս երկու հերոսների ընդանրությունները սրանով չէ միայն, որ սահմանափակվում են:

Սակայն, այս պահին առայժմ այսքանը: Կարծում եմ, այլևս պարզ է, թե ինչու՞ մենք չենք անդրադառնում և հարկ չենք համարում պատասխանել բոլոր այն զառանցանքներին, որ իր թերթում երկնում է ահա նման կերպարը:

ԲՀԿ լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու՝ Տիգրան Ուրիխանյան




Լրահոս