Բուֆոնը կարող է բաց թողնել Իտալիայի հավաքականի առաջիկա խաղը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը բաց է թողել ընտրանու հերթական մարզումը: Ինչպես հայտնում է «Football Italia»-ն, 38-ամյա խաղացողը մարզմանը չի մասնակցել բարձր ջերմության պատճառով:

Նշվում է, որ հավաքականի ավագը հնարավոր է բաց թողնի Եվրո-2016-ի 3-րդ տուրում Իռլանդիայի դեմ հանդիպումը: Իտալիա – Իռլանդիա խաղը կայանալու է հունիսի 22-ին:




Լրահոս