Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն անդրադարձել է Եվրոպայի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրի՝ Ավստրիայի դեմ հանդիպմանը: Գոլազուրկ ոչ-ոքիով ավարտված խաղի 79-րդ րոպեին ֆուտբոլիստը չի կարողացել իրացնել 11 մետրանոց հարվածը:
«Պետք է շարունակել մեր ուղին: Չիրացրած 11 մետրանոցն իմ սխալն է, սակայն ֆուտբոլում նման բան տեղի է ունենում: Վստահ եմ, որ Պորտուգալիան կավելացնի ու դուրս կգա խմբից»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է «Football Espana»-ն: