
Երեւանի Սիսակյան փողոցի 9-րդ բ շենքի բնակելի շինությունում խոհանոցի երկաթբետոնե կառուցատարի վրա ճաք է առաջացել: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ԱԻ օպերատիվ խումբը: Բնակարանում հայտնաբերվել են հատակի 2 մմ լայնությամբ 30 սմ երկարությամբ առաջնային ճաք, որը իրենից վտանգ չի ներկայացնում: