ժամանակակից կյանքը դժվար է պատկերացնել առանց ատամի մածուկի: Մենք բոլորս հետևում ենք ատամների հիգիենային և պարբերաբար մարքում ատամները: Ատամի մածուկ կա յուրաքանչյուր տանը և, ինչպես պարզվում է, այն ունի թաքնված շատ հնարավորություններ:
«Так Просто!» -ն ներկայացնում է ատամի մածուկի անսովոր կիրառություններ, որը կարող է թեթևացնել կենցաղային խնդիրները:
Ատամի մածուկի կիրառությունը
Օգնում է տարատեսակ միջատների խայթոցի դեպքում
Ատամի մածուկը կծած տեղին քսելու դեպքում այն ավելի շուտ կապաքինվի, ինչպես նաև կիջնի այտուցվածությունը: Այն օգնում է նաև այրվածքների դեպքում:
Հիանալի միջոց` եղունգների խնամքի համար
Եղունգներին խնամված տեսք հաղորդել կարելի է խոզանակի և ատամի մածուկի օգնությամբ: Կարևոր է ոչ միայն եղունգների վրա այն տարածել, այլ նաև ներսում:
Վերականգնում է սկավառակները
Եթե պետք է վերականգնել հին և խազված սկավառակը, ապա դրա վրա ատամի մածուկ քսեք և նրբորեն կենտրոնից այն կտորի օգնությամբ տարածեք դեպի անկյուններ:
Մաքրում է սմարթֆոնի էկրանը
Եթե դուք քերծել եք հեռախոսի էկրանը, ապա դա այնքան էլ սարսափելի չէ: Մածուկը քսեք հեռախոսի էկրանին և տարածեք այն:
Վերացնում է անցանկալի հոտերը
Եթե ցանկանում եք ձեռքերը մաքրել անցանկալի հոտերից, ապա մաքրեք այն ատամի մածուկով
Պաշտպանում է ապակին քրտնակալելուց
Լոգանք ընդունելուց առաջ ատամի մածուկ քսեք հայելոիւ վրա, իսկ հետո մաքրեք այն: Այս խորամանկությունը հնարավորություն կտա պաշտպանել ապակին քրտնելուց:
Մաքրում է արդուկը
Որպեսզի մաքրեք արդուկը, ապա քսեք ատամի մածուկ և մաքրեք այն: Սա կարող եք օգտագործել նաև մազերի արդուկի համար:
Մաքրում է հետքերը
Ատամի մածուկը հեշտությամբ մաքրում է տարատեսակ հետքերը, օրինակ, շրթներկից, յուղից: Մածուկը քսեք հետքի վրա և լավ տարածեք, որից հետո լվացեք այն լվացքի մեքենայով:
Փայլ է հաղորդում
Մետաղներին փայլ հաղորդելը հեշտ է մածուկի օգնությամբ: Ձեր զարդերը մաքրեք խոզանակի և մածուկի օգնությամբ:
Ահա թե որքան տարբերակներ կան ատամի մածուկի օգտագործման համար: Նրանցից յուրաքանչյուրը կթեթևացնի ձեր առօրյան: