Շվեյցարիայի Լոզան քաղաքում հունիսի 21-ին կայանալիք Միջազգային Օլիմպիական կոմիտեի նիստի ժամանակ կբարձրացվի Ռուսաստանի Օլիմպիական կոմիտեին որակազրկելու հարցը՝ կապված բազմաթիվ դոպինգային սկանդալների հետ,- տեղեկացնում է «Spiegel»-ը:
Այդ պարագայում ռուս մարզիկները չեն կարողանա մասնակցել Ռիոյում կայանալիք Օլիմպիական խաղերին: Խոսքը կարող է գնալ ինչպես ՌՕԿ-ի, այնպես էլ առանձին մարզիկների որակազրկման մասին: