Հայաստանի բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության սեպտեմբերի 23-28-ին իրականացրած ստուգումների, շրջայցերի արդյունքում կայացվել է 1.25 մլն դրամ ընդհանուր գումարով վարչական տուգանքի 17 որոշում եւ հաշվարկվել է 4.12 մլն դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնած ապօրինի ծառահատման ինը գործի քննության արդյունքում կայացվել է 150.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի երեք որոշում եւ հաշվարկվել է 3708.7 հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Գեղարքունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնած ապօրինի ծառահատման մեկ դեպքի քննության արդյունքում կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 412.5հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Փայտանյութի ապօրինի տեղափոխում
Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 800.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի ութ որոշում:
Ապօրինի որս
Արագածոտնի տարածքային բաժնի աշխատակիցների իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված ապօրինի ձկնորսության երկու դեպքի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում:
Գեղարքունիքի տարածքային բաժնի եւ ,Սեւան ազգային պարկե ՊՈԱԿ Սեւանի մ/ճ հետ համատեղ իրականացրած վերահսկողական աշխատանքների արդյունքում հայտնաբերված ապօրինի որսի եւ ձկնորսության հինգ դեպքի քննության արդյունքում առգրավվել է 14 ձկնորսական ցանց, 21.5 կգ. կարաս տեսակի ձուկ եւ 8 կգ. խեցգետին: Բռնագրավված 8 կգ. խեցգետինը Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցները համապատասխան արձանագրություններով կենդանի վիճակում բաց են թողել Սեւանա լիճ, իսկ 21.5կգ. կարաս տեսակի ձուկը հանձնվել է “Սեւանի հոգեբուժական հիվանդանոց” ՓԲԸ որպես հումանիտար օգնություն:
Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ
Երեւանի տարածքային բաժինը՝ Թեժ գծով ստացված ահազանգի երեք գործի ուսումնասիրության արդյունքում կայացրել է 150.0հազ.դր.ընդհանուր գումարի վարչական տուգանքի երեք որոշում:
Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից ՀՀ պետբյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 1.1 մլն.դր. գումար: