Մոսկվայի իշխանությունները հունիսի 20-ը սգո օր են հայտարարել, փոխանցում է Lenta.ru-ն: Այս մասին հայտարարել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը:
Երեկ Կարելիայում Սյամոզերո լճում նավակ է շրջվել, ինչի հետևանքով 15 երեխա է մահացել:
Երկուշաբթի օրը կիջեցվեն պետական դրոշները, կփոխվեն հեռուստառադիոընկերությունների և մշակույթի հաստատությունների ծրագրերը, չեղյալ կհայտարարվեն ժամանցային ծրագրերն ու միջոցառումները:
Դեպքի հետ առնչություն ունենալու կասկածանքով 5 մարդ է բերման ենթարկվել: Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ Քննչական կոմիտեին հանձնարարել էր պարզաբանել ողբերգության պատճառներն ու գտնել մեղավորներին: