ԿԲ-ն մեկնարկոմ է Իմ Ֆինանսների միամսյակ ծրագիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել “Իմ Ֆինանսների միամսյակ” ծրագրի բացումը: Հոկտեմբերը հայտարարվել է անձնական ֆինանսներին նվիրված ամիս: Ծրագրի նպատակն է՝ բնակչության ուշադրությունն ուղղել անձնական ֆինանսների “ճիշտ” կառավարմանը: Ֆինանսական կրթման մակարդակի բարձրացումը  և անձնական ֆինանսների “ճիշտ” և գիտակից կառավարումը կարևոր նախադրյալներ են ֆինանսական բարեկեցության և սոցիալական վիճակի բարելավման գործընթացում: Ծրագիրը կարևոր է հատկապես մարզերի համար, որտեղ  մարդիկ առավել քիչ են օգտվում ֆինանսական ծառայություններից: Անձնական եկամուտների “ճիշտ” կառավարումը, հատկապես կարևորվում է սեզոնային աշխատանքներում ընդգրկվածների համար: “Իմ Ֆինանսների միամսյակ”-ին մասնակցում են ՀՀ կենտրոնական բանկը, Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը, ԱՄՆ-ՄԶԳ “Ֆինանսներ տնտեսական զարգացման համար” ծրագիրը, Հայաստանի բանկերի, Վարկային կազմակերպությունների միությունները, Ապահովագրական շուկայի մասնակիցների ասոցիացիան, Հայաստանի հիփոթեքային շուկայի մասնակիցների ասոցիացիան, Ֆինանսական համակարգի հաշտարարը, Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան, KfW – Kreditanstalt fur Wiederaufbau, SBFIC–Գերմանիայի խնայբանկերի միջազգային համագործակցության հիմնադրամը, առևտրային բանկերը, ապահովագրական ընկերությունները ու վարկային կազմակերպությունները: Առևտրային բանկերը, ապահովագրական ընկերությունները ու վարկային  կազմակերպությունները կկազմակերպեն բաց դռների տեղեկատվական օրեր, կներկայացնեն հատուկ ծառայություններ և կիրականացնեն մի շարք այլ միջոցառումներ: “Իմ ֆինանսների միամսյակի” ընթացքում Երևանում և մարզերում կիրականացվեն  մի շարք տեղեկատվական և ուսուցողական միջոցառումներ՝ “Երազանքների պատի” կառուցում, բազմատեսակ մրցույթներ, հանդիպումներ ու սեմինարներ դպրոցներում ու համալսարաններում, ինտերակտիվ դասընթացներ, բացօթյա ցուցահանդես, ֆինանսական կազմակերպություններում բաց դռների օրեր և այլ միջոցառումներ: Միամսյակը կեզրափակվի հոկտեմբերի 31-ին՝ միանալով Խնայողությունների միջազգային օրվան:   
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն 




Լրահոս