
Այսօր թարգմանիչների միջազգային օրն է: Միջազգային օր սահմանելու մասին առաջարկությունն առաջին անգամ արվել է 1991-ին՝ Թարգմանիչների միջազգային ֆեդերացիայի կողմից: Սեպտեմբերի 30-ի ընտությունը պատահական չէր: Այդ օրն է կյանքից հեռացել նշանավոր բարեգործ, թարգմանիչների հովանավոր Հերոնիմ Ստրիդոնսկին: 386 թվականին բնակություն հաստատելով Բեթղեհեմում, նա լատիներեն է թարգմանել Աստվածաշունչը: