Իրանի հատուկ ծառայությունները կանխել են Թեհրանում նախապատրաստվող ահաբեկչությունը: Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության Բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամհանին:
Նրա խոսքով՝ վերջին մի քանի օրվա ընթացքում Թեհրանում պայթյունների պլանավորման մեջ կասկածվող անձինք են ձերբակալվել, ովքեր մտադիր են եղել իրականացնել իրենց ծրագրերը Ռամադանի ամսում:
Նման ծրագրերի իրականացումը կանխվել է «բնակչության զգոնության և համապատասխան ծառայությունների կոմպետենտության շնորհիվ», վստահեցրել է Շամհանին, ում խոսքերը մեջբերում է իրանական Press TV հեռուստաալիքը:
Մեկ ամիս առաջ ահաբեկչական 20 խմբի բացահայտման մասին հայտարարել էր երկրի հետախուզության հարցերով նախարար Մահմուդ Ալավին: