Սեպտեմբերին գները շարունակել են բարձրանալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սեպտեմբերին 2012թ.-ի սեպտեմբերի համեմատ սպառողական գները բաձրացել են 8.2%ով: Սա երևում է Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներից: 
Գնաճը հիմնականում պայմանավորված է պարենային ապրանքների և ծառայությունների թանկացմամբ: Պարենային ապրանքները նույն ժամանակում թանկացել են 8%-ով, ոչ պարենային ապրանքներինը` 3.4%-ով, իսկ ծառայությունները՝ 10.9%-ով: 
Այս տարվա ընթացքում, այսինքն՝ հունվար-սեպտեմբերին, 2012թ.-ն նույն ժամանակի համեմատ սպառողական գները բարձրացել են 5.6 տոկոսով: Նույն ժամանակում ոչ պարենային ապրանքները թանկացել են 4.9 տոկոսով, իսկ ծառայությունները՝ 5.1%-ով:
Ամսական կտրվածքով, այսինքն՝ սեպտեմբերին՝ օգոստոսի համեմատ գներն իջել են 0.2 տոկոսով: Գնանկման ամենաբարձր ցուցանիշներն արձանագրվել են Վաղարշապատ և Մարտունի քաղաքներում:




Լրահոս