Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի դիմաց քաղաքացիական ակտիվիստ Միքայել Նազարյանը թղթե նռնականետով բողոքի իր ձայնն էր բարձրացրել ընդդեմ դատական իշխանությունների: ArmLur.am-ի թղթակիցը տեղից հայտնում է, որ ակցիայի նպատակն է հասարակության ուշադրությունը սևեռել «Հակահարված» խմբի անդամ Արտակ Գևորգյանի դատական գործին, որն ավելի շատ զավեշտալի պատմություն է հիշեցնում:
Հիշեցնենք, որ Արտակ Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով, այն է` անպատժելիության մթնոլորտ ստեղծելով, դրանով իսկ սեփական անձի ենթադրյալ առավելությունն ընդգծելով 2015թ. դեկտեմբերի 10-ին իր կողմից պատրաստված ստվարաթղթե հրասայլով դիտավորությամբ հարվածել է ԱԱԾ-ի վարչական շենքի երկաթե դարպասներին:
Նիստն այսօր ևս հետաձգվեց: Իսկ ակտիվիստը շարժվեց դեպի կառավարություն: