Հրանտ Բագրատյանի ներկայացրած նախագծերը մերժվեցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱԺ “Հայ ազգային կոնգրես” խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի հեղինակած օրենքի երեք նախագծերն այսօր ներկայացվեցին ԱԺ պատգամավորների քվեարկությանը, որոնց ԱԺ մեծամասնություն կազմող “Հանրապետական” խմբակցության պատգամավորները, ինչպես նաև կոալիցիոն մաս կազմող “Օրինաց երկիր” խմբակցության պատգամավորները դեմ քվեարկեցին:
Պատգամավորի կողմից ներկայացվել էր երեք նախագիծ, որոնք դրվեցին քվերակության` չորսօրյա նիստերի օրակարգում ընդգրկելու համար:
“Նվազագույն ամսական աշխատավարձի մասին ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասինե օրենքի նախագիծը չընդգրկվեց օրակարգ ունենալով 44 կողմ, 60 դեմ և 1 ձեռնպահ ձայներ, մյուս նախագիծը`”Կուտակային կենսաթոշակների մասին ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին”, օրենքի նախագծն էր (կողմ՝ 40, դեմ՝ 69 և ձեռնպահ 0) և “Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին” օրենքի նախագիծը (18 կողմ, 67 դեմ և 18 ձեռնպահ):




Լրահոս