ArmLur.am-ի տեղեկություններով` քիչ առաջ Նոյեմբերյան-Երևան ավտոճանապարհը փակ էր: Մեզ հայտնի դարձավ, որ Տավուշի մարզի գյուղերի բնակիչները բողոքում են համայնքների խոշորացման դեմ, քանի որ նման որոշում է կայացվել առանց իրենց համաձայնության:
Այժմ խոշորացման ենթակա համայնքների բնակիչները հավաքվել են Նոյեմբերյանի քաղաքապետարանի մոտ և սկսել իրենց բողոքի ակցիան:
Մեզ հետ զրույցում բնակիչները հայտնեցին, որ քաղաքապետարանից իրենց հորդորել են բացել ավտոճանապարհը` խոստանալով վաղը ևեթ քննարկել և հարցին լուծում տալ: Նրանց փոխանցմամբ` խոստացվել է, որ վաղը` առավոտյան ժամը 10:00-ին, բողոքի ալիք բարձրացրած բնակիչների հետ հանդիպում կունենա ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:
Մեր զրուցակիցների խոսքով` եթե խոստումները չկատարեն, վաղը կրկին փակելու են ճանապարհը: