ԼՂ հարցում Ռուսաստանի դիրքորոշման մեղմացում ենք նկատում. ադրբեջանցի նախարար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի փախստականների և հարկադիր վերաբնակների հարցերով զբաղվող պետական կոմիտեի ղեկավար Ալի Հասանովը հայտարարել է, որ վերջին շրջանում Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Ռուսաստանի դիրքորոշման մեղմացում է նկատվում, փոխանցում է ԱՊԱ-ն:

«Ես մշտապես քննադատել եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: Սակայն վերջին շրջանում հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի կողմից օբյեկտիվ մոտեցում ենք նկատում: Հույս ունենք, որ այս հանդիպման ժամանակ (Սանկտ Պետերբուրգում կայանալիք Սարգսյան-Ալիև-Պուտին հանդիպումը) առաջընթաց կգրանցվի: Մենք հավատում ենք, որ ՌԴ նախագահը օբյեկտիվ դիրքորոշում կզբաղեցնի»,- ասել է նա:




Լրահոս