ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ այսօր մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելու, փոխադրելու և պահելը կազմակերպելու կասկածանքով ձերբակալվել է «Հիմնադիր խորհրդարանի» ղեկավար Ժիրայր Սէֆիլյանը:
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Պետրոս Մակեյանն այս առնչությամբ ArmLur.am-ի հետ զրույցում ասաց, որ սա հերթական սադրանքն է իշխանության կողմից:
«Ես ձեզանից նոր եմ լսել ու հանկարծակիի եմ եկել, բայց միտումը մեկն է. փորձում են, բոլոր քաղաքական այն օջախները, որոնք իրենց վերահսկողությունից դուրս են, մեկուսացնել: Վախը կա մեջները, ժողովուրդը, մեղմ ասած, գազազած է իրենց վրա: Ես միայն սա եմ տեսնում»,- ասաց նա: