Ազատամարտիկ Ժորա Ֆարյանը ArmLur.am–ի հետ զրույցում Ժիրայր Սէֆիլյանի ձերբակալությունը որակեց որպես հերթական ախմախություն. «Պետք է ձերբակալեն, բա՞ ինչ պետք է անեն: Սա քայլ էր հայերի դեմ, այն հայերի, ովքեր պատրաստ են հայրենիքը պաշտպանելու ցանկացած ձևով: Այսինքն` այն կողմը, որը չգիտի, թե ինչ է հայրենիքը, առայժմ ձերբակալություններով հաղթում է մյուս կողմին»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ քիչ առաջ Ժիրայր Սէֆիլյանը ձերբակալվել է զինված խմբավորում ստեղծելու կասկածանքով: