Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սանկտ Պետերբուրգ մեկնելուց առաջ Բաքվում հայտարարել է, թե Ադրբեջանը մտադիր չէ շարունակել անբովանդակ բանակցություններ: «Եթե ինչ-որ մեկը կարծում է, թե մենք ևս 20 տարի պետք է շարունակենք անիմաստ բանակցությունները, ապա սխալվում է»,- ասել է նա:
Այս առնչությամբ ArmLur.am–ի հետ զրույցում քաղաքագետ Մանվել Սարգսյանը կարծիք հայտնեց, որ այս հայտարարությունից պարզ է դառնում, որ Սանկտ Պետերբուրգում կայանալիք հանդիպումն իր մեջ ենթատեքստեր ունի, և Ադրբեջանը այս անգամ փորձում է շանտաժի դիրքերից ներկայանալ:
«Արդեն պարզ է դառնում, որ հանդիպման գաղափարը ենթատեքստեր ուներ: Ադրբեջանը ամեն կերպ փորձում է Վիեննայի պայմանավորվածությունների տակից դուրս գալ` հիմնականում ԵԱՀԿ-ի գրասենյակի մանդատը չհաստատի մեխանիզմների տեղադրելու խնդիրը: Ադրբեջանը փորձում է բանակցություններին այս անգամ շանտաժի դիրքից ներկայանալ: Երևի թե, Ռուսաստանի կողմից էլ աջակցություն ստացել է, որովհետև երբ եղավ հանդիպումը պաշտպանության նախարարների, այդտեղից էլ երևաց, որ լավ աջակցություն ցուցաբերեց Ռուսաստանի պաշտպանության նախարարը` հայտարելով, որ կշարունակվի ռազմատեխնիկական, ռազմական համագործակցությունը Ադրբեջանի հետ: Դրանից հետո էլ Ալիևը անմիջապես հայտարարեց, որ զինավարժություններ են լինելու Ադրբեջանում»,- ասաց քաղաքագետը: