Վիրավոր զինվորի հայրն ահազանգում է` որդու բուժման համար մեծ գումար է անհրաժեշտ (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Դրսում բուժում ստացող մեր զինվորներից և ոչ մեկը չի ֆինանսավորվել պետության կողմից: Անհատ անձիք են այդ գումարները փոխանցել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարությամբ հանդես եկավ Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը` շարունակելով. «Ասել բալը թանկ է, չենք կարող վճարել, անբարոյականություն է»:

Լրագրողների հետ հանդիպման էր եկել նաև վիրավոր զինծառայող Արման Լազգիյանի հայրը, ով ասաց, որ որդուն դեռ մի քանի վիրահատություններ ևս սպասվում են, որոնց համար իրենից ահռելի գումարներ են պահանջում:

Հիշեցնենք, որ ապրիլյան պատերազմում վիրավորում ստացած շարքային Արման Լազգիյանը հակառակորդի գնդակից ստացել էր կերակրափողի, շնչափողի, ողնաշարի, թոքերի և այլ վնասվածքներ: Ծնողները մայիսի 26-ին նրան տեղափոխել են Գերմանիա հետագա բուժումը ստանալու նպատակով։

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս