ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ այսօր առավոտյան ձերբակալվել է Ժիրայր Սէֆիլայնը: ArmLur.am-ն այցելեց «Հիմնադիր խորհրդարանի»` Կոմիտասում գտնվող գրասենյակ, որտեղից էլ բերման է ենթարկվել Սէֆիլյանը: Այժմ շենքը մի քանի կողմից հսկում են ոստիկանները, իսկ գրասենյակի ներսում դիմակավորված ուժայինների կողմից գործողություններ են իրականացվում:
ArmLur.am-ը փորձեց հարևաններից տեղեկություններ ճշտել, սակայն վերջիններս նշեցին, որ ոչինչ չգիտեն կատարվածի մասին, անգամ չեն ճանաչում Սէֆիլյանին:
Նրանցից մեկը միայն նշեց, որ ներսում ինչ, որ գրասենյակ կա: