
Երեւանի Սվաճյան փողոցի թիվ 27 հասցեի մոտ, սեպտեմբերի 28-ին, ժամը 16.30-ի սահմաններում, “Կավասակի” մակնիշի մոտոցիկլետի վարորդը, ընթացքի ժամանակ, վայր է ընկել մոտոցիկլետից եւ մարմնական վնասվածքներով տեղափոխվել “Էրեբունի” բժշկական կենտրոն: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կատարվում է քննություն: