
«ՀՀ դատական համակարգը, ցավոք սրտի, վստահություն չի ներշնչում»,- ArmLur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Ժիրայր Սէֆիլյանի ձերբակալությանը, ասաց ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը` հավելելով. «Ես կուզեի, որ այնքան վստահելի լինեին, որ հենց մի բան ասեին հավատայինք, բայց այս պահին ամեն ինչ այնքան անորոշ է, որ չգիտեմ հավատամ, թե ոչ: Ունենք միայն այն իրականությունը, որը հավատ չի ներշնչում»,- ասաց ազատամարտիկը: