Հոկտեմբերի 1-ից ,ՏաԹևերե ճոպանուղին կաշխատի ժամը 10:00-ից 18:00-ը, տեղեկացնում են ճոպանուղին շահագործող ընկերությունից: “ՏաԹևեր”-ն աշխատում է շաբաթը 6 օր, բացառությամբ երկուշաբթի օրերի, երբ ճոպանուղում պրոֆիլակտիկ աշխատանքներ են իրականացվում:
Տոնական երկուշաբթի և Հայ առաքելական եկեղեցու տոներին հետևող և ՀՀ կառավարության որոշմամբ ոչ աշխատանքային հայտարարված երկուշաբթի օրերին ճոպանուղին գործում է հաստատված կարգով:
“ՏաԹևեր” ճոպանուղին բացվել է 2010 թվականի հոկտեմբերի 16-ին` ,Տաթևի վերածնունդե նախագծի շրջանակներում: 2010թ. հոկտեմբերի 23-ին ,ՏաԹևերե-ը գրանցվել է Գինեսի միջազգային ռեկորդների գրքում որպես աշխարհում ամենաերկար հետադարձելի երկխցիկ ճոպանուղին: Ռեկորդը գրանցվել էր ոչ միայն ճոպանուղու երկարության (5752 մ.), այլև ճոպանուղու կառուցման կարճ ժամանակահատվածի (10 ամիս) համար:
Նախագիծն իրականացվել է ճոպանուղու նախագծման և կառուցման առաջատար, շվեյցարական “Գարավենտա-Դոպելմայր” ընկերության կողմից: Դեպի վանական համալիր տանող օդային ճանապարհը կազմում է 11 րոպե, արագությունը՝ 10 մ/վ, խցիկում ուղևորների տարողությունը՝ 25 հոգի, ճոպանուղու ուղևորների թողունակությունը ժամում կազմում է 200 հոգի: Հսկայական կրող հիմքերը բաժանում են ճանապարհը 4 հատվածի, վերջին՝ ամենաերկար հատվածի երկարությունը կազմում է 2,7 կմ: