Բաղրամյան պողոտայում արտակարգ իրավիճակ է: Տպավորություն է, որ մայրաքաղաքի կենտրոնում տարերային աղետ է տեղի ունեցել: ArmLur.am-ի տեսախցիկը ֆիքսել է, որ Բաղրամյան 2-րդ նրբանցքի և պողոտայի գլխավոր ճանապարհի հատող հատվածում «ջրհեղեղ է»: Բնակիչներն անելանելի վիճակում են, ավտոմեքենաները զգուշությամբ են անցնում:
Ողջ փողոցով պղտոր ջուր է հոսում, իսկ թե որտեղից է այն սկիզբ առնում, դեռևս հայտնի չէ: