
Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, հոկտեմբերի 2-4-ին, կմեկնի Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուս՝ մասնակցելու ԵՄ Նախարարների խորհրդում Լիտվայի նախագահության շրջանակներում՝ Սերգեյ Փարաջանովի աշխատանքների ցուցահանդեսի բացման արարողությանը, ինչպես նաեւ, Լիտվայի Սեյմասում կայանալիք “Մենք նկարում ենք Հայաստանը” խորագրով մանկական նկարչական ցուցահանդեսին:
“Մենք նկարում ենք Հայաստանը” խորագրով մանկական նկարչական մրցույթում հաղթող է ճանաչվել 12 լիտվացի երեխա, ինչպես նաեւ լավագույն 100 նկարչական աշխատանք, որոնք կընդգրկվեն “Մենք նկարում ենք Հայաստանը” մրցույթին նվիրված պատկերագրքում: ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը մրցույթի հաղթողներին կհանձնի ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրեր