Ես` Արման Ռաֆաելի Հարությունյանս /ծնված`1981թ.,մարտի 29/ 6 տարեկան հասակում, մանկապարտեզի ուսուցչուհու ձեռքի հարվածի հետևանքով, կուրացել եմ:Սկզբում աչքս այտուցվել էր,հետո աստիճանաբար սկսեցի վատ տեսնել,այնուհետև աջ աչքս ամբողջովին կուրացավ:Բժիշկները ախտորոշեցին գլաուկոմա:1989թ.Երևանում վիրահատեցին, 1998թ. Մոսկվայում,սակայն ոչ մի արդյունք:Բացի դա տարիներ անց նաև մյուս աչքս կուրացավ:ՈՒնեմ առաջին կարգի հաշմանդամի կարգավիճակ և ստանում եմ ընդամենը 18.000 ՀՀ դրամ:Չեմ աշխատում, գտնվում եմ ֆինանսապես վատ վիճակում:
Չնայած իմ վերը նշված կարգավիճակի ես կարողացա գրավել իմ ներկայիս կնոջ սիրտը,ով հաշվի չառնելով իմ կույր լինելը,համաձայնեց ամուսնանալ ինձ հետ:ՈՒնեմ մեկ որդի`1 տարեկան,ում երազում եմ իմ աչքերով տեսնել:
Տարիներ շարունակ ապրել եմ` աղոթելով Աստծուն և հավատացել,որ կգա մի օր և ես նույնպես կրկին կտեսնեմ արևի լույսը,իմ սիրելի կնոջը և մեր սիրո պտղին` որդուս:Եվ ի ուրախություն ինձ Գերմանիայի բժիշկները /մինչ այդ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ուսումնասիրելուց հետո/ տեղեկացրեցին,որ կարող են վերականգնել կորցրած տեսողությունս:Սակայն չեմ կարողանում անհրաժեշտ գումարը հավաքել և մեկնել երազանքիս իրականացման ետևից:
Հարգելիներս հայցում եմ Ձեր օգնությունը:Խնդրում եմ օգնեք ինձ` վերականգնել իմ տեսողությունը,քանի որ իմ վերջին հույսը Դուք եք:
Օգնության համար գումարը խնդրում եմ փոխանցել Ինեկոբանկի հետևյալ հաշվեհամարներին` 20512 52553771020 USD, 20512 52553771040 EUR
Ցանկության դեպքում կարող եք նաև զանգահարել հետևյալ հեռախոսահամարով` /094/ 00 44 05