ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկու այցը Հայաստան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ս. թ. սեպտեմբերի 27-28-ը ոչ պաշտոնական այցով Հայաստանում էր ՌԴ մշակույթի նախարար Վ. Մեդինսկին: Վերջինս սեպտեմբերի 27-ին այցելել է Ս. Փարաջանովի թանգարան, որտեղ և հանդիպել է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է երկկողմ համագործակցության խնդիրներ, ձեռք է բերվել պայմանավորվածություն համատեղ մշակութային նախագծերին աջակցելու և ստեղծագործական խմբերի փոխանակումներ իրականացնելու ուղղությամբ: Նույն օրը երեկոյան Վ. Մեդինսկին Հայաստանի քաղաքագետների ասոցիացիայի ակումբում մասնակցել է “Մշակույթը որպես մրցունակության քաղաքական և ռազմավարական գործոն” խորագրով ինտերնետ կոնֆերանսին, և պատասխանել ակումբի անդամների հարցերին: 
Սեպտեմբերի 28-ին Վ. Մեդինսկին և ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանը ծաղկեպսակ են դրել Ա. Գրիբոեդովի արձանին, որից հետո բարձրաստիճան հյուրը այցելել է Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ Մատենադարան:




Լրահոս