Արայիկ Քոթանջյանը հետևել է Նուբարաշենի կենտրոնական զբոսայգու հիմնանորոգման աշխատանքների ընթացքին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ` քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը, Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար Արթուր Կիրակոսյանի հետ հետևել է  մայրաքաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի կենտրոնական զբոսայգու հիմնանորոգման ընթացքին:  Նախատեսված է այգու անցուղիներում տեղադրել բետոնե նոր  սալիկներ, եզրաքարեր, նստարաններ, ամառային և ձմեռային զրուցարաններ ու սանհանգույցներ, տարածքը կահավորել մանկական և մարզական խաղասարքերով, կառուցել մշակութային միջոցառումների բեմահարթակ՝ հարակից շատրվանով: Այգու տարածքում կանցկացվեն ոռոգման և արտաքին լուսավորության նոր ցանցեր:

Փոխանցելով  Երևանի քաղաքապետի հանձնարարականները՝ քաղաքապետի խորհրդականը նշել է, որ պետք է հետևողական վերահսկողություն սահմանել շինարարության ընթացքին՝ բացառելով նախագծային շեղումները: Արայիկ Քոթանջյանը հատկանշել է, որ մայրաքաղաքի վարչական շրջանների համաչափ զարգացմանը միտված բոլոր  աշխատանքները պետք է իրականացվեն  բարձր որակով, որպեսզի արվարձանային թաղամասերում կյանքի կոչվող նոր նախաձեռնությունները որևէ կերպ չտարբերվեն քաղաքի կենտրոնում նմանատիպ ձեռնարկումներից:




Լրահոս