Հայաստանում կնշեն Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ընդդեմ կանանց նկատմամբ բռնությանե կոալիցիան հոկտեմբերի 1-ին նշելու է “Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օրը”:
Այս առնչությամբ, Կոալիցիայի տարածած հայտրարության մեջ նշվում է.
“2010թ. հոկտեմբերի 1-ին դաժան ծեծի արդյունքում զոհվեց 20-ամյա Զարուհի Պետրոսյանը: Զարուհու դեպքը, անշուշտ, միակը չէր Հայաստանում, սակայն նախադեպային էր, քանի որ նպաստեց Հայաստանում ընտանեկան բռնության երեւույթի տարածվածության մասին դիսկուրսի առաջացմանը, ԶԼՄ-ների կողմից մեր հասարակությունում թաքնված ընտանեկան բռնության դեպքերի վերծանմանն ու լուսաբանմանը, քաղաքացիների կողմից այդ երեւույթի մասին իրազեկվածության բարձրացմանը:
Դեպքից հետո այս հարցով մտահոգված կազմակերպությունները ստեղծեցին “Ընդդեմ կանանց նկատմամբ բռնությանե կոալիցիաե որի պահանջն էր արդար դատավարություն եւ նման դեպքերի կանխում:
Հոկտեմբերի 1-ին Կոալիցիան կանցկացնի 12-ժամյա խաղաղ հավաք Կառավարության շենքի առջեւ: Հավաքը կսկսվի առավոտյան 9:00-ին եւ կավարտվի երեկոյան 21:00-ին:
Նույն օրը`ժամը 11:00-ին ,Ընդդեմ կանանց նկատմամբ բռնությանե կոալիցիան ՀՀ Կառավարության շենքի դիմաց նամակ կփոխանցի ՀՀ վարչապետ Տրգրան Սարգսյանին, որով կոչ կանի կառավարությանը կատարել խոստումը եւ ընդունել ընտանեկան բռնությունը կանխարգելող օրենք:
Այսուհետեւ Կոալիցիան յուրաքանչյուր տարի հոկտեմբերի 1-ին նշելու է “Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օր”:
Այս օրվա խորհուրդն է ընտանեկան բռնության կանխարգելումը` առողջ եւ ամուր ընտանիքներ կերտելու համար”:




Լրահոս