Պոգբան բանակցություններ է վարում «Ռեալ»-ի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրինի «Յուվենտուս»-ի և Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբայի գործակալ Մինո Ռայոլան հաստատել է, որ սկսել է բանակցությունները Մադրիդի «Ռեալ»-ի հետ:

«Մենք բանակցությունների նախնական փուլում ենք: Պոլը հիացմունքով է վերաբերվում «Ռեալ»-ին և Զինեդին Զիդանին: Ակնհայտ է, որ այդ գործոնը կարևոր կլինի, երբ նա որոշում ընդունի: Պոլն արժանի է ամենաբարձր արժեքի, որն ակումբները պատրաստ են վճարել նրա համար»,- նշել է Ռայոլան:




Լրահոս